Բաժիններ՝

«Ես սիրում եմ Հայաստանը։ Երբեք այնտեղ չեմ եղել․․․ դա իմ երազանքն է»․ աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալի

Ռեփեր Սուպեր Սաքոն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում նա աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի ընկերակցությամբ է։ Տեսանյութում կատարողն ասում է, որ պարոն Կավալին սիրում է Հայաստանը եւ դիմելով նրան հարցնում․ «Ինչո՞ւ»։

«Ես սիրում եմ Հայաստանը, որովհետեւ իմ լավագույն ընկերներից մեկը՝ Շառլ Ազնավուրը ծնվել է Հայաստանում։ Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց դա իմ երազանքն է», պատասխանում է նա։ Երգիչն էլ իր հերթին աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիին հրավիրել է Հայաստան եւ դիզայները համաձայվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031