Զինծառայողների աճյունների որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանում. ԱԻՊԾ

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031