Բաժիններ՝

Արցախում ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիքի

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում բնակվող ավելի քան 200 ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Արդեն տասներորդ օրն է, ինչ ջուր չկա։ Անչափ շնորհակալ ենք, որ ջուր բերեցիք։ Այն միշտ չի հերիքում, հատկապես՝ ամռանը։ Մենք երկրորդ հարկում ենք ապրում, վեց հոգի ենք։ Շատ շնորհակալ ենք ջրի համար և ոչ միայն ջրի, ամեն ինչի համար ենք շնորհակալ»,-ասել է Արցախի բնակչուհի Ալինա Հակոբյանը։

Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մոտ 15 տոննա խմելու ջուր են հասցրել Արցախի բնակիչներին:

«Ուզում եմ ասել, որ մեզ համար շատ դժվար էր ջուրը հանել չորրորդ հարկ։ Դույլերով այգի և տարբեր տեղեր էինք գնում, որպեսզի ինչ-որ կերպ ջուր հայթայթեինք։ Բակում ոչ մի անգամ ջրատար մեքենա չի եղել։ Դուք եկաք և ջուր բերեցիք, շատ շնորհակալ ենք։ Վերջապես ձեր ջրատար մեքենայից մի քիչ ջուր վերցրինք։ Ուզում եմ, որ դուք երկար մնաք այստեղ»,-ասել է Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Աբրահամյանը։

Մինչև ջրային կայանի նորոգման-վերականգնողական աշխատանքների ավարտը և խողովակաշարի անցկացումը Արցախի քաղաքներում և շրջաններում խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին ջրով կապահովեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս