Արցախի ԱԺ հերթական նիստում ընդունվել են օրենքներ
Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է խորհրդարանի հերթական նիստը։
Օրակարգի առաջին հարցը ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը նախօրեին արժանացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ 2 կողմ, 12 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չի ընդունվել։
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով ԱՀ Ազգային ժողովը որոշել է առաջին ընթերցմամբ ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ 16 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է։
Հաջորդիվ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր։
Փաթեթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 22 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։
Նիստի քննարկմանն է ներկայացվել նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:
Հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր։ 22 կողմ ձայնով օրինագիծն ընդունվել է որպես օրենք։
Ընդմիջումից հետո 12 պատգամավորներ 22 հարց ուղղեցին կառավարության անդամներին։ Հարցերը վերաբերում էին բնակարանաշինությանն ու բնակշահագործման ժամկետներին, ներհանրապետական երթուղիների շահագործմանը, համավարակով պայմանավորված համապետական կարանտինի արդյունավետ կիրառմանն ու իրավիճակով պայմանավորված կրթության կազմակերպման խնդիրներին, հանրապետությունում վարկավորման գործընթացին, արտաքին քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոպարկերի բացմանը և այլն։
Պատգամավորական հայտարարությամբ հանդես եկավ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։