Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, ողբերգական աղետի զոհ դարձած հանքագործների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին  եղբայրական ռուս ժողովրդի հետ  կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930