«Նման բան չկա՝ Հաթերքում ամեն ինչ նորմալ է». Մարտակերտ վարչական շրջանի ղեկավար

Մայիսի 17-ին տելեգրամյան ալիքներից մեկը՝ «Artsakh inside»-ը գրել էր, որ թշնամին Արցախի ուղղությամբ փորձել է բարելավել իր դիրքերը, ինչին ի պատասխան, հայկական կողմը կրակահերթ է բացել թշնամու ուղղությամբ, որի հետևանքով ազերիները թողել են նաև նախկինում զբաղեցրած դիրքը։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ նրանք անգամ չեն վերցրել դիրքում տեղակայված 60 և 84 միլիմետրանոց նռնականետերը։

168.am-ի հետ զրույցում Մարտակերտ վարչական շրջանի ղեկավար Հայկ Բախշիյանն ասաց, որ նման բան չի եղել։

«Նման բան չկա՝ Հաթերքում ամեն ինչ նորմալ է»,- ասաց Հայկ Բախշիյանը։

Թե Սյունիքում և Գեղարքունիքում իրավիճակն ինչպես է ազդում Արցախում ընդհանուր իրավիճակի վրա, Հայկ Բախշիյանն ասաց, որ առանձնապես որևէ փոփոխություն չկա, ինչպես պատերազմից հետո էր, այնպես էլ այսօր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31