Արցախցիները առևանգված երիտասարդների մասին տեղեկություն ստանալու պահանջով հավաքվել են Վերածննդի հրապարակում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ին ԱԺ նիստ է հրավիրել: Այս մասին «ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը:
Նա նշել է, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը կոչ է արել միանալ հանրահավաքին:
Հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանցիները առևանգել են երեք երիտասարդի: