Արդեն 1000-ից ավելի աշխատատեղերի ժամանակավոր կրճատում կա. Մեսրոպ Առաքելյան
«Արցախը հայտնվել է հումանիտար ճգնաժամի առաջ, և պետության կողմից հսկայական ջանքեր են տրամադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։
«Կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ, հետևողականորեն իրականացվող և համակարգային խախտումների հետ, ինչը միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ստեղծված իրավիճակը դժվար հաղթահարելի է բոլորիս համար, բայց առավել դժվար է կիսված ընտանիքների համար, հատկապես՝ մանկահասակ երեխաների»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրն «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախ Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։
Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով հունվարի 12-ին կազմակերպվել է «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ, որին մասնակցում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում:
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք է արձանագրել, որ Նկոլը ոչ միայն չի պայքարում Արցախի համար, այլև, նա չի թույլատրելու որևէ մեկին պայքարել Արցախի համար: Նիկոլի բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքը դրա վառ ապացույցն է:
Թշնամի պետության կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով հունվարի 12-ին, կազմակերպվել էր «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում:
«Արցախի շրջափակման հետևանքով արցախցիների հիմնական մասը տեղակայված է Գորիս քաղաքում, իսկ ովքեր առողջական խնդիրներ ունեն՝ Երևանում»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Արցախ: Շրջափակման մեկ ամիս»՝ Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջ. ՈւՂԻՂ
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, նախ նշեց՝ արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ուղիղ բանակցություններ պետք է լինեն, ինչի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտն իր տեսակետն արդեն հայտնել է։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին ԶԼՄ-ների հարցը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԼՂ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրատվամիջոցների հարցին։
ՀՅ Դաշնակցության առաջարկով Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։
Շրջափակված Արցախ. Օր 32. Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։
ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը:
Որ ճանապարհի փակումն ամենևին էլ բնապահպանական չէր, վկայում է նաև այն, որ ճանապարհը չբացվեց անգամ այն բանից հետո, երբ Արցախի կառավարությունը, չնայած դրա կարևոր սոցիալական ու տնտեսական նշանակությանը, պատրաստակամություն հայտնեց դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը և միջազգային մոնիտորինգի խումբ ընդունել՝ էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, սարատեղին, չի գործում ՀԷԿ-ը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով:
«Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախի շրջափակման դառը պտուղները քաղում ենք, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել և շարունակում է այդ ձեռագրով գործել: Երկու օր է՝ էլեկտրաէներգիայի հետ կապված խափանման, վթարի մասին են խոսում, բայց ես վստահ եմ, որ դա նույնպես արհեստածին է, իրենք ամեն կերպ փորձում են ճնշել, արցախահայությանը ընկճել՝ հետ կանգնել մեր պայքարից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ ընդգծելով, որ արցախահայությունը տրամադրված է պայքարի:
31 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի հավաք են անցկացրել։
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ասուլիսների օրվա ընտրության համընկնումը պատահական չէր. պատահական չէր, երբ հունվարի 10-ին մի կողմից՝ Ալիևը սպառնաց Հայաստանին, մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, ինչը փաստում է՝ գործ ունենք հերթական կապիտուլյացիայի գնացող իշխանության հետ. իշխանության, որը հրաժարվել է իր Կառավարության ծրագրով ամրագրված այն թեզից, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Օֆելյա Մարտիրոսյանն Արցախի 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն և մնացել երկու մանկահասակ աղջիկների հետ միայնակ ու հիմա փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, մի կողմից՝ պատերազմի թողած ցավը, մյուս կողմից՝ շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունները։