Արդյո՞ք Քննիչ հանձնաժողովն այս հարցազրույցը դիտել է, դրանում առկա նյութը քննարկման առարկա դարձրե՞լ է: Այս հարցադրման պատասխանը մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցման միջոցով փորձել ենք ստանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, ով շատ օպերատիվ է արձագանքել այս անգամ:
Պետերբուրգցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի մարմինը, որը չորեքշաբթի օրը հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են իրավապահ մարմիններում:
Տեսագրության մեջ նշվում է անգամ, որ Գորիսը պետք էր փակել, որ արցախցիները մեռնեին, կամ «իրենց պատճառով մեր երեխաները զոհվել են», որը ոչ այլ ինչ է, քան ատելության խոսքի տարածում։ Տեսանյութից ակնհայտ է, որ ատելության խոսքն ուղղված է հենց արցախցիներին։
Մեղսունակությունը, որ առողջապահական ու դատավարական իմաստով անձնային հատկանիշ է, կիրառելի է նաև համակարգերի, այդ թվում՝ պետության պարագային:
219 անձի զոհվելու, 22/23-ի անհայտ կորելու և շուրջ 300-ի վիրավորվելու պատճառ դարձած պայթյունը համաշխարհային մասշտաբի աղետ էր՝ ի լրումն ադրբեջանական ահաբեկչության ու բռնի տեղահանման ցեղասպանական պայմանների:
«Մի լսեք նրա խոսքերը, նրա գործերին նայեք, իսկ գործն այն է, որ ինքն այնտեղ դանդաղ գործողության ռումբ է դրել»:
«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը մի մարդ էր, որը ջախջախիչ պարտության մատնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ընտրություններով, հետևապես՝ Գրիգորյանի ողբերգական սպանության թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է»։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցազրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկին, որը ՀՀ իշխանությունները մերժել են: Այստեղ Ռուբինյանն, ի պատասխան հարցի, հիշեցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարված հրադադարների մասին:
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ այս օրերին Արցախում, հատկապես՝ Ստեփանակերտում, քաոսային իրավիճակ էր ստեղծվել։
Մինչև վերջերս աղոտ պատկերացում ունեի երկու տարի առաջ Ստեփանակերտի բենզինի պահեստում ողբերգական պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց խնդրի մասին:
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 64-ամյա Նաիրա Եղիյանը 2 տարի հույսով սպասում է ամուսնուն, որը բենզինի պայթյունից հետո համարվում է անհետ կորած։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները
Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ 44-օրյայից հետո թույլ տվեցինք նրա (Նիկոլ Փաշինյանի:- խմբ.) մուտքը Եռաբլուր, այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
տարի առաջ այս օրը, Արցախի դեմ ադրբեջանական հարձակման ու բռնի տեղահանման օրերին, ևս մեկ ողբերգություն արձանագրվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 200-ից ավելի մարդ մահացավ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, հայտնում են ԱԳՆ-ից։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ իրավապահ համակարգն իր գործառույթները պատշաճ չի կատարում, իսկ Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը նա համարում է ժողովրդավարությունը և հատկապես ՏԻՄ կառավարումը գերեզմանելու փորձ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Հայ-չինական տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մալխասյանն է։
«Ռուսաստանն ու Իրանը չեն կարողանալու զսպել հնարավոր էսկալացիան Հարավային Կովկասում»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքին ու արտաքին մի շարք զարգացումների:
«Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն հեղափոխությունից հետո մեր կառավարությունում ունեցել է երկու անձ՝ Արտաքին գործերի նախարարը և ես». այս տողերը Նիկոլ Փաշինյանն ասել է 44-օրյա պատերազմից օրեր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, որի մասին նա ազդարարել էր 2020 թվականի սեպտեմբերի 26-ին: Այդ ժամանակ տեղեկացվել էր, որ հարցազրույցն ամբողջությամբ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվելու է սեպտեմբերի 27-ին, ժամը […]
Արցախը վերացրեց, հիմա վերացնում է Հայաստանը. Էդգար Ղազարյան
Արցախցիների 70 տոկոսը ցանկանում է վերադառնալ՝ համապատասխան պայմանների դեպքում. Արտակ Բեգլարյան
«Ռոսիմուշչեստվո»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի փաստաբան Կոնստանտին Տարասենկոն Известия-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալը չի փախել դատարանից, այլ գնացել է իր գործերով, քանի որ նրա կարգավիճակն այդ պահին որոշված չէր։
Թող Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հրապարակի, վեճը կվերջանա. Լևոն Տեր-Պետրոսյան
Սանկտ Պետերբուրգի դատարանից նախօրեին փախուստի դիմած Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Հայաստանի հյուպատոսության շենքում, РИА Новости-ին հայտնել են իրավապահ մարմինները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«Հիմա ստացվում է՝ դու խոստովանում ես, որ 5000 հոգի զոհվեցին, որովհետև պետք էր, որ զոհվեին, և «ազատեիր» Հայաստանը Ռուսաստանի՞ց: Դրանից հետո էլ համագումարին կանգնում ես, չոքում ես, իբր հարգանքի տուրք ես մատուցում. Ո՞ւմ, այն մարդկանց, որոնց փաստացի ուղարկել ես մահվան՝ քո քաղաքական նպատակներին հասնելու համա՞ր»:
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ հավաստագիր է ստացել 2771 ընտանիք, որից 890-ը իրացված է։ Իրացված հավաստագրերից 193-ը իրացվել է Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Անկախ լրագրող Նիկոլ Փաշինյանը (ենթադրվում է Ադրբեջանի խնդրանքով) հարց է ուղղել ՀՀ առաջին նախագահին․ «Ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»։
«Տղամարդ եղի՛ր, պատասխանատվություն կրի, ոչ թե փրկիչ ձևացիր։ Եթե Փաշինյանը տղամարդկություն ունենալով պատասխանատվություն ստանձնի, պետք է ապահովի իշխանության անցնցում հանձնում»։