7 տարի է` Հայաստանս վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր, մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ. Աստղ Գալեյան

Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ 44-օրյայից հետո թույլ տվեցինք նրա (Նիկոլ Փաշինյանի:- խմբ.) մուտքը Եռաբլուր, այս մասին գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Մեր պարտությունների շարքը սկսվեց այն ժամանակ, երբ «+ – 50» էին մեր երեխեքը, երբ «կարող էինք կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը, բայց առանց զոհերի», երբ «Արցախը Հայաստան է», հետո վերածվեց «Ղարաբաղն Ադրբեջան» է, երբ ինքը՝ Նիկոլ կոչվածը, պատասխանատուն էր, բայց ոչ մեղավորը, երբ մայրերին Եռաբլուրից քարշ տալով տարան ու ոչ մեկ չպատժվեց, երբ բարձրաստիճան հոգևորականներ են դատվում, հայրենիք սիրող մարդիկ, Արցախ ազատագրած նախագահներ ու հայրենիքի հայրեր…. համատարած անտարբերություն է, ու այս ամենը հետևանքն է ամենաթողության»,-նշել է Աստղ Գալեյանը։

Նա ընդգծել է՝ 7 տարի է՝ Հայաստանը վերածել են գերեզմանի, մահը խժռում է ջահել կյանքեր։

«Մինչև ե՞րբ, ժողովո՛ւրդ…»,- գրել է Աստղ Գալեյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930