Փորձագետի եզրակացությամբ հաստատվել է՝ Սարիկ Մինասյանն է ստորագրել և լրացրել ՀՀԿ անդամակցության դիմումը և անձնական թերթիկը

Փորձագետի եզրակացությամբ հաստատվել է՝ Սարիկ Մինասյանն է ստորագրել և լրացրել ՀՀԿ անդամակցության դիմումը և անձնական թերթիկը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արտյոմ Ղուկասյանի ներկայացուցիչ փաստաբան Սլավիկ Պողոսյանը։

«ՀՀ ԱՆ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից թիվ ՇԴ/0424/02/25 քաղաքացիական գործի (Սարիկ Սամվելի Մինասյանն ընդդեմ Արտյոմ Գեորգիի Ղուկասյանի, երրորդ անձ՝ ««Առավոտ» օրաթերթ»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին) շրջանակում 2025 թվականի նոյեմբերիի 21-ին կազմված թիվ 14642501 եզրակացությամբ հաստատվել է՝

Փորձաքննությանը տրամադրված Սարիկ Սամվելի Մինասյանի անունից 12․06․2017թ․ Հայաստանի Հանարպետական կուսակցության գործադիր մարմնին ներկայացված «Դիմում» վերնագրով փաստաթղթում «Դիմող՝» տպագիր և «Սարիկ Մինասյան Սամվելի» ձեռագիր գրառումների միջև տեղավորված ստորագրությունը և Սարիկ Սամվելի Մինասյանի անուն, հայրանուն, ազգանունը պարունակող, 12․06․2017թ․ լրացված «Անձնական թերթիկ» «համարը 06-01-2441» վերնագրերով փաստաթղթում, դարձերեսին, «Ստորագրություն» տպագիր բառի դիմաց տեղավորված ստորագրությունը կատարվել են իր՝ Սարիկ Սամվելի Մինասյանի կողմից։

Փորձաքննությանը տրամադրված վերոհիշյալ «Դիմում»-ում և «Անձնական թերթիկ»-ում տեղավորված ձեռագիր գրառումները, բացի «3»-րդ կետում նշված գրառումներից, կատարվել են Սարիկ Սամվելի Մինասյանի կողմից։

Ի գիտություն՝ 3-րդ կետում նշված գրառումները վերաբերում են անդամատոմսի համարին և անդամակցության տարեթվին, որոնք, բնականաբար, պետք է կատարվեին կուսակցության իրավասու անձանց կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս