Բաժիններ՝

Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի լոգոյի հեղինակներից մեկը Բիլի Այլիշն է

Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի տարբերանշանի հեղինակ Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ Բիլի Այլիշն է: Այլիշի կարծիքով, այն կարծրատիպը, թե Լոս Անջելեսն անհյուրընկալ քաղաք է, սխալ է: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մինչ խաղերը համաշխարհային աստղերին ներառել կազմակերպչական այս կամ այն հարցերում:

Նախօրեին Լոս Անջելես-2028-ի կազմկոմիտեն ներկայացրել էր ամառային 34-րդ Օլիմպիական խաղերի պաշտոնական տարբերանշանը: Սև գույնով պատկերված են L տառը և 28 թիվը, իսկ A տառը ներկայացված է բնակչության պատմությանը վերաբերող 26 տարբերակով։ Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը։ Մինչ այս ընդունել է 1932-ին, ապա՝ 1984-ին։ Լոս Անջելեսը հայտ էր ներկայացրել 2024-ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ Իսկ ՄՕԿ-ը իր հերթին 1,8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը համաձայնել է 2024-ի հայտը ետ վերցնել: Գումարը կծախսվի քաղաքի սպորտի զարգացման և 5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս