
Մեծ Բրիտանիայում ձիերով հյուրանոց է բացվել

Մեծ Բրիտանիայում բացվել է անսովոր Stable Stays հյուրանոցը, որտեղ կարելի է գիշերն անցկացնել ձիերով տաղավարում: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Ցանկացողները կարող են գիշերել տաղավարում, որը հագեցած է երկհարկանի մահճակալով, փոքր սառնարանով, միկրոալիքային վառարանով, ցնցուղով և զուգարանով:
Այնուամենայնիվ, այցելուներին անմիջապես զգուշացնում են, որ կենդանիների հետ գիշերը կարող է այնքան հաճելի չանցնել, որքան իրենք ակնկալում են:
«Ձիերը մեզ պես չեն քնում: Գիշերը նրանք պառկում են և վեր կենում, հաճախ կարելի է լսել, թե ինչպես են նրանք քայլում և ծամում: Այո, հյուրանոցում կան ականջի խցաններ, բայց մարդիկ այստեղ չեն գալիս քնելու: Նրանք գալիս են հազվագյուտ և կախարդական փորձի համար»,- ասել է է հյուրանոցի սեփականատեր Թրեյսի Ալեքսանդրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը