Բաժիններ՝

Բելլա Հադիդը պատմել է իր հիվանդության մասին

Ամերիկացի 23–ամյա մոդել Բելլա Հադիդը, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կինը, պատմել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի էջում:

Նա գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ: Նա թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել: Մասնավորապես՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, գերքրտնարտադրություն, դժվարաշնչություն, անքնություն, գլխացավեր, տագնապային խանգարումներ:

«Ամեն օր ամենաքիչը 10 ախտանշան եմ ես ունենում: Այդ ամենը սկսվել է 14 տարեկանից և սաստկացել 18 տարեկանում»,- ասել է մոդելը, որն իր ախտորոշման մասին իմացել է 2012 թվականին:

Ավելի վաղ Հադիդը պատմել էր, թե ինչպես է հիվանդությունն ի հայտ եկել:

«Հիշողությունս անսպասելի կորցրի, ու ես չկարողացա հիշել Սանտա Մոնիկայից Մալիբու գնալու իմ տան ճանապարհը: Ես չէի կարողանում մեքենա վարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս