Ինչպե՞ս եք ապացուցելու, թե որ սարսափ ֆիլմն է իրականում ամենասարսափելին:
Նրանց տանը տիրում է կատարյալ մաքրություն, իսկ ընթրիքը միշտ մատուցվում է ժամանակին։ Նրանք սիրում են հյուրեր ընդունել։
Նոր աշխատա՞նք, թե՞ բաժանություն: Եթե հավատանք գերմանացի աստղագուշակների կանխատեսումներին, 2021 թվականի ամռանը Կենդանակերպի այս երեք նշաններին սպասվում է կյանք սովորական ընթացքի կտրուկ փոփոխություն:
Դերասանուհի Հոլլի Բերրին հիացնում է իր մարզված կազմվածքով: Նման մարզավիճակում գտնվելը հեշտ չէ, այն քրտնաջան աշխատանքի արդյունք է: «Ո՞վ է նրա մարզիչը». հարց, որ հետաքրքրում է շատերին:
Ծաղկավոր նախշը վաղուց դարձել է դասական, բայց այն նոր կյանք ստացավ անցյալ ամառ, երբ հռչակավոր կանայք սկսեցին ծաղկավոր նախշերով զգեստներ կրել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հանդիսավոր արարողությունների ժամանակ:
Ամառը պայծառ փորձարկումների համար լավագույն ժամանակն է:
Մեգան Ֆոքսը ժողովրդավարության երկրորդ ալիքն է ապրում:
«Ֆորեսթ Գամփ» ֆիլմի աստղ, դերասան Թոմ Հենքսը որոշել է վաճառել 1992 թվականի արտադրության Airstream 34 Excella տուն-մեքենան, որը Հենքսին է պատկանել վերջին 24 տարում։ Նա այդ տուն-մեքենայով հասցրել է ճամփորդել գրեթե ամբողջ Միացյալ Նահանգներով։
Ըստ Hollywood Reporter-ի, HBO-ն պատրաստվում է «Գահերի խաղի» երկրպագուներին ուրախացնել նոր նախագծերով: Բացի «մեծահասակներին ուղղված անիմացիոն շարքերից», որը հայտնի դարձավ դեռ հունվարին, մշակման մեջ կա առնվազն ևս երկու սերիալ։
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ռեստորանին են պատկանում ամենաթանկարժեք աղանդերի, ամենաթանկարժեք համբուրգերի, ամենաթանկարժեք հոթդոգի, ամենամեծ հարսանեկան տորթի և ամենամեծ բաժակով տաք շոկոլադի ռեկորդները:
Մեծ Բրիտանիայի թագուհուն նկատել են մեքենա վարելիս իր ագարակի տարածքում: Ինչպես գրում է Daily Mail-ը, Էլիզաբեթ Երկրորդին մեքենայի ղեկին նկատել են հանգստյան օրերին Սենդրինգհեմի կալվածք կատարած անակնկալ այցի ժամանակ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դստեր՝ Քսենիայի հետ հանգիստն անցկացնում է Տիվայի Հանրապետությունում։ Քսենյա Շոյգուն ինստագրամի իր էջում այդ ճանապարհորդությունից լուսանկար և տեսանյութ է տարածել։
Oddity Central-ըի փոխանցմամբ՝ ընկերոջ կողմից լքված չինուհի Լուն, չկարողանալով համակերպվել իրավիճակին, որոշել է այնպես անել, որ նախկին սիրելին օրենքի հետ խնդիրներ ունենա։ Այդ իսկ նպատակով կինը համոզել է մեկ այլ տղամարդու մեքենաների առցանց վարձույթի հավելվածի միջոցով պատվիրել նախկին ընկերոջ Audi մեքենան, ապա խախտել է երթևեկության կանոնները:
Հուլիսի 16–ին ճապոնական Իսիկավա պրեֆեկտուրայի Կանաձավա քաղաքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ ռեկորդային 1,4 մլն իենով (12 700 դոլար) վաճառվել է «հռոմեական ռուբին» հազվագյուտ տեսակի խաղողի ողկույզը:
Խոյերն անհանգստանում են իրենց և զուգընկերոջ համար։ Նրանց գրաֆիկը լարված է, հագեցած երեկույթներով, նոր մարդկանց հետ հանդիպումներով, այդ պատճառով էլ նա պարզապես ժամանակ չունի խանդելու համար։ Նա գիտի, որ կյանքը մշտական կատարելագործում և շփում է ենթադրում։
Այս սովորությունները անհատապես կարող են թվալ աննշան, բայց դրանք ընդհանուր առմամբ զգալի ազդեցություն ունեն արտադրողականության վրա։
Նշվում է, որ բաժանորդագրության արժեքը չի բարձրանա:
Համացանցում է հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի մասին պատմող «Հարի և Մեգան. փախչելով պալատից» ֆիլմի հոլովակը, հայտնում է korrespondent.net լրատվականը` հղում տալով Liftime հեռուստաալիքի յութուբյան ալիքին:
Քիմ Քարդաշյանը «իր կյանքի լավագույն մարզավիճակում» լուսանկարներ է հրապարակում ինստագրամյան էջում. այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ 40-ամյա աստղը նոր լուսանկարներ է հրապարակել Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։
Մոդել Իրինա Շեյքը Քանյե Ուեսթին համակրում է միայն «որպես ընկեր»։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 35-ամյա մոդելը մերժել է, ռեփ կատարողի` Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում իրեն ուղեկցելու առաջարկը՝ չցանկանալով «յուղ լցնել կրակի վրա»։
Հայտնի սուպերմոդ Նաոմի Քեմփբելն աշխարհահռչակ դիզայներ Ջաննի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ ինքնատիպ ձևով հարգանքի տուրք է մատուցել մտերիմ ընկերոջը:
Երգչուհի Ադելը մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ նոր սեփականություն է ձեռք բերել, որը Բևեռլի Հիլզում նրա 3-րդ առանձնատունն է, հայտնում է բրիտանական Mirror պարբերականը։
KKW Beauty, KKW Fragrance և SKIMS ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր 40-ամյա հեռուստաաստղը նշել է, որ հավաքածուն վաճառքի է հանվելու ապրանքանիշի պաշտոնական կայքում՝ հունիսի 25-ին։
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի լողափերից մեկում օրերս անցկացվել է ավազե քանդակների միջազգային մրցույթ, որին մասնակցել են աշխարհի լավագույն քանդակագործները, գրում է UPI-ն։
Հարավաֆրիկացի կինը դեռևս հունիս ամսին հայտարարել էր, որ հղի է և պատրաստվում է միանգամից 10 երեխա լույս աշխարհ բերել։ Նա իր այդ հայտարարությամբ հայտնվել էր առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում։ Սակայն, ինչպես հաղորդում է New York Post-ը, կինը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։
Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչ Վիկաս Դասը պահակներ է վարձել աշխարհի ամենաթանկ մանգոներից մեկի՝ «միյաձակի» տեսակի մանգոյի պահպանության նպատակով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Բացի այդ, նա նաև տեսախցիկներ է տեղադրել ծառի մոտ։
Ճամայկայի բնակչուհի Այվի Ալենը նշել է ծննդյան 105-րդ տարեդարձը և պատմել երկարակեցության «գաղտնիքների» մասին, գրում է Jamaica Star-ը:
Հայտնի երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել իր նոր՝ Cambia El Paso երգի հոլովակի նկարահանումներից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ Ըստ պարբերականի, թեև հուլիսի 24-ին աստղը 52 տարեկան է դառնում, նա դեռ 30 տարեկանի տեսք ունի։
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներին պատկանող Kylie Cosmetics ապրանքանիշը «վերաթողարկվում» է. Քայլի Ջեներն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ապրանքանիշի ռեբրենդինգի ենթարկված հավաքածուն, հայտնում է Daily Mail-ը և հավելում, որ հավաքածուն վաճառքի համար հասանելի կլինի հուլիսի 15-ից։
Ռուս ռեփեր Մորգենշտերնն իր սիրեցյալին՝ Դիլարա Զինատուլինային, ամուսնության առաջարկ է արել։ Այս մասին հարսնացուն է գրել իր ինստագրամյան էջում: Տեսանյութում Մորգենշտերնը միայն վարտիքով ծնկաչոք առաջարկություն է անում: