Երեք նշան, որ առաջին ժամադրությունը պետք է լինի վերջինը

Մանկուց մենք լսում ենք առաջին հայացքից սիրո մասին, բայց քանի՞ երջանիկ ավարտով պատմություն գիտեք: Ճակատագրական հանդիպման մասին ռոմանտիկ գաղափարները հաճախ մթագնում են սիրահարների աչքերը։

Elle.ru-ն ներկայացնում է երեք նշան, որ առաջին ժամադրությունը պետք է լինի վերջինը:

First Date Tips - First Date Advice for Women

Զրույցներ սեքսի մասին

Կարդացեք նաև

Առաջին ժամադրությունը, որպես կանոն, հանդիպում է անծանոթ մարդու հետ, որի հիմնական նպատակը միմյանց ճանաչելն է։ Ու թեև սեքսը հարաբերությունների անբաժանելի մասն է, դրա մասին խոսակցություն սկսելը, դիմացինի անգամ ազգանունը չիմանալով, առնվազն տարօրինակ է։

Նախկին ընկերոջ/ընկերուհու քննարկում

Մեկ այլ կարմիր դրոշ է նախկին հարաբերությունների մասին խոսելը: Առաջին ժամադրության ժամանակ պետք է խոսել ձեր ծրագրերի և նպատակների մասին: Եթե ​​դիմացինը սկսում է հիշել անցյալի հարաբերությունները, նա, հավանաբար, ամբողջությամբ չի հեռացել դրանցից:

8 Great Signs Of Chemistry On A First Date | Jdate

Զրույցներ համատեղ ապագայի մասին

Մեկ այլ ահազանգ է համատեղ ապագայի մասին անհապաղ խոսակցությունը: Անշուշտ կան մարդիկ, ովքեր դա ռոմանտիկ են համարում։ Սակայն իրականում սա մանիպուլյացիայի դասական դրսևորում է։ Ինչպե՞ս կարող է մարդը, ով Ձեզ ճանաչում է ընդամենը մի քանի ժամ, պլանավորել համատեղ կյանք:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս