Բաժիններ՝

Ժամանակակից սեր. «Յասաման նվիրեց, չվերցրի: Ամուսնանալուց հետո բակում յասամանի ծառ տնկեց»

168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական պատմության հերոսը, ով չցանկացավ ներկայանալ և չնշեց սիրելիի անունը, վերջինիս հետ ծանոթացել է դեռահասության տարիներին: Վերջիններս այժմ ամուսնացած են և վայելում են իրենց բակի յասամանները, որոնք պետք է դառնային միմյանց դեռ նոր ճանաչող սիրահարների սիրո խորհրդանիշը:

«Շատ փոքր էինք, երբ ծանոթացանք: Դպրոցական երեխաներ էինք: Ամաչում էի ժամադրության գնալ, ընկերուհիներիս խնդրում էի՝ ուղեկցեն ինձ, հեռվում նստեն, մինչ մենք զբոսնում ենք: Հերթական ժամադրության ժամանակ ինձ յասամաններ էր բերել, իմ ամենասիրելի ծաղիկներն են: Ասաց՝ իրենց այգուց է քաղել, բայց չվերցրի. մտածում էի՝ տանեմ տուն, ի՞նչ եմ ասելու: Գնաց բանակ, եկավ ու ամուսնացանք: Երկու ձագուկ ունենք: Սեփական տուն գնեցինք, մեր ուժերով ամենը կառուցեցինք, բակում էլ յասամանի մի քանի ծառ ունենք. մեր սիրո խորհրդանիշն է:

Շատ բաների միջով ենք անցել: Բայց անհնար է պատկերացնել հարաբերություններն առանց դժվարությունների: Իսկ եթե սիրում ես, մտածում ես միայն դրանք հաղթահարելու մասին:

Ամուսինս ինձնից ռոմանտիկ է. Ծաղիկների ու ուշադրության պակաս չունեմ: Երբեմն վիճում եք, հատկապես ճաշի սեղանի շուրջ. բողոքում է, որ միշտ մեծ չափաբաժիններով եմ ուտելիքը լցնում (ծիծաղում է,- Ա.Գ)»:

Կարդացեք նաև

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս