Բաժիններ՝

2022 թվականի ամենասպասված 35 ֆիլմերը

Նոր «Բեթմենը» և «Թորը», երրորդը՝ «Ֆանտաստիկ գազանները», ինչպես նաև Գայ Ռիչիի և Մարտին Սկորսեզեի ֆիլմերը։

1. King’s Man․սկիզբը/King’s Man: Начало/The King’s Man

Kingsman ֆրանշիզայի երկու մասից հետո ռեժիսոր Մեթյու Վոնը թողարկում է պատմության պրիքվելը: Սյուժեն ծավալվելու է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Օքսֆորդի դուքսն ու նրա որդին, երազելով ծառայել հանուն Մեծ Բրիտանիայի բարօրության, կազմակերպում են գաղտնի ծառայություն, որը կփրկի աշխարհը։

2. Մատուտակի պիցցան/Лакричная пицца/Licorice Pizza

Ութ անգամ Օսկարի առաջադրված Փոլ Թոմաս Անդերսոնը վերադառնում է 2017 թվականից ի վեր իր առաջին ֆիլմով։ Իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում 1970-ական թվականներին։ Երիտասարդ դերասան Գարի Վալենտինը հանդիպում է հայտնի պրոդյուսերի հետ և սկսում փառքի ուղին։

Ֆիլմում գլխավոր դերը կկատարի Անդերսոնի սիրելի արտիստներից մեկի՝ 2014 թվականին մահացած Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի որդին՝ Կուպեր Հոֆմանը։

3․Մաքբեթի ողբերգությունը/ Трагедия Макбета/The Tragedy of Macbeth

Ռեժիսոր Ջոել Քոենն առաջին անգամ է աշխատում առանց եղբոր։ Նա էկրան է բարձրացնում Ուիլյամ Շեքսպիրի դասական ողբերգությունը մի լորդի մասին, ում ասել են, որ նա թագավոր է լինելու:

Գլխավոր դերերը կխաղան օսկարակիր դերասաններ Դենզել Վաշինգտոնը և Ֆրենսիս Մաքդորմանդը։

4․Մղձավանջների ծառուղի/ Аллея кошмаров/Nightmare Alley

Ֆենթըզիի և սարսափի վարպետ օսկարակիր Գիլերմո դել Տորոն այս անգամ նկարահանել է արտասովոր նոար թրիլլեր։ Գլխավոր հերոսը՝ հրաշագործն ու խարդախը, միավորվում է կին հոգեբույժի հետ։ Հերոսները միասին ցանկանում են խաբել միլիոնատիրոջը՝ ձևացնելով, թե կարող են մտքեր կարդալ:

5․Մորբիուս/Морбиус/Morbius

Sony-ի Venom Cinematic Universe-ը կհամալրվի սարսափ մարտաֆիլմով՝ Ջարեդ Լետոյի մասնակցությամբ: Նա կմարմնավորի բժիշկ Մայքլ Մորբիուսին, ով տառապում է մահացու հիվանդությամբ։ Փրկություն փնտրելով՝ հերոսը դիմում է ոչ սովորական մեթոդների և ի վերջո վերածվում է վամպիրի։

6․Զուգահեռ մայրեր/Параллельные матери/Madres paralelas

Ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կրկին միավորվում է իր սիրելի դերասանուհի Պենելոպա Կրուսի հետ։ Կինոնկարը նվիրված է երկու միայնակ կանանց, ովքեր նույն օրը մայր են դառնում։ Այդ պահից սկսած նրանց ճակատագրերն անքակտելիորեն կապված են միմյանց հետ։

7. Լուսնի անկումը/Падение Луны/Moonfall

«2012» և «Վաղվա օրը» ֆիլմերի ռեժիսոր Ռոլանդ Էմերիխը հերթական անգամ հանդես է եկել համաշխարհային աղետի մասին պատմությամբ։ Այս անգամ Լուսինը դուրս է գալիս ուղեծրից և շտապում դեպի Երկիր: Մինչև ոչնչացումը մնացել է ընդամենը մի քանի շաբաթ։ Միայն ՆԱՍԱ-ի ղեկավար Ջո Ֆուլերը գիտի, թե ինչպես փրկել բոլորին:

8․ Uncharted

Թոմ Հոլանդը և Մարկ Ուոլբերգը կնկարահանվեն Uncharted սերիալի ադապտացիաներում։ Երկու գանձ որոնողներ մեկնում են ամենամեծ գանձը փնտրելու։ Միաժամանակ Հոլանդի հերոսը փորձում է պարզել եղբոր անհետացման պատճառները։

Ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Ֆլեյշերն է՝ «Զոմբիլենդի» երկու մասերի հեղինակը։

9.Մահը Նեղոսի վրա/Смерть на Ниле/Death on the Nile

Քենեթ Բրանան նկարահանել է «Սպանություն Արևելյան ճեպընթացում» ֆիլմի շարունակությունը: Երկու մասում էլ նա ինքն է խաղում գլխավոր դերը։ Այս անգամ հանցագործությունը տեղի է ունենում շքեղ նավով նավարկության ժամանակ։ Հայտնի հետախույզը փորձում է պարզել, թե ուղեւորներից ով է մարդասպանը։

Ինչպես առաջին ֆիլմը, «Մահը Նեղոսի վրա» դերասանական կազմը տպավորիչ է: Բացի Բրանագից, ֆիլմում կխաղան Գալ Գադոտը, Արմի Համերը, Ռոուզ Լեսլին, Էմմա Մաքքեյը և շատ ուրիշներ։

10․ C’mon C’mon

A24 ստուդիան, որը հայտնի է անկախ ռեժիսորների հետ աշխատանքով, թողարկում է Մայք Միլսի հեղինակային դրաման՝ Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ: Սյուժեն պատմում է մի լրագրողի մասին, ով իր եղբորորդու հետ մեկնում է ճամփորդության։

11․Բեթմենը/ Бэтмен/The Batman

Ռոբերտ Պատինսոնը նկարահանվել է Բեթմենի արկածների նոր տարբերակում։ Նա կպայքարի չարի դեմ իր հայրենի Գոթեմում, հիմնականում չարագործ Ռիդլերի հետ: Բայց բացի սրանից, հերոսը պետք է գործ ունենա իր ներքին դևերի հետ։

12. Գործողություն ֆորտունա. հաղթելու արվեստը/ Операция «Фортуна»: Искусство побеждать/Operation Fortune. Ruse de guerre

Գայ Ռիչին կրկին համագործակցում է Ջեյսոն Սթեթհեմի հետ։ Նոր ֆիլմում դերասանը կմարմնավորի հետախույզի, ով պետք է դադարեցնի վտանգավոր զենքի մատակարարումը։ Բայց դրա համար նա պետք է միավորվի գործընկերների և հոլիվուդյան աստղի հետ:

13․Կորած քաղաքը/ Затерянный город/The Lost City

Հայտնի գրողին պատանդ են վերցնում ջունգլիներում շրջագայության ժամանակ։ Առևանգողը կարծում է, որ կինը գիտի կորած քաղաքի գաղտնիքը, որը նկարագրել է իր գրքում: Նրան օգնության են ուղարկում մի տղամարդ մոդելի, ով նկարահանվել է հերոսուհու վեպերի շապիկների համար։

Ֆիլմում նկարահանվելու են Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը։ Դենիել Ռեդքլիֆը կհայտնվի որպես չարագործ։

14. Բելֆասթ/Белфаст/Belfast

Մինչ «Մահը Նեղոսի վրա» ֆիլմի թողարկումը հետաձգվում էր համաճարակի պատճառով, Քենեթ Բրանագին հաջողվեց նկարահանել ևս մեկ ֆիլմ։ Այս անգամ դա դրամա է երիտասարդ Բադիի մասին, ով հետևում է աշխարհի սարսափելի փոփոխությունները:

15. Ֆանտաստիկ գազանները․ Դամբլդորի գաղտնիքները/Фантастические твари: Тайны Дамблдора/Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի հիման վրա ստեղծված ֆրանշիզը շարունակվում է։ Երրորդ մասում պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը կդիմի Նյուտ Սքամանդերին՝ չար Գելերթ Գրինդելվալդի դեմ պայքարը գլխավորելու համար։

Արդեն հայտնի է, որ Ջոնի Դեփը չի վերադառնա գլխավոր անտագոնիստի դերին։ Նրան կփոխարինի Մադս Միկելսենը։

16. Հյուսիսային մարդը/Варяг/The Northman

«Կախարդը» և «Փարոսը» ֆիլմերի ռեժիսոր Ռոբերտ Էգերսը ձեռնամուխ եղավ արքայազն Ամլետի հնագույն լեգենդի՝ Շեքսպիրի Համլետի նախատիպի վերապատմմանը։ Հերոսը վրեժխնդիր կլինի իր հարազատից հոր մահվան համար։

Գլխավոր դերը կխաղա Ալեքսանդր Սկարսգարդը։ Նրա հետ կհայտնվեն Նիկոլ Քիդմանը, Իթան Հոքը, երգչուհի Բյորկը, ինչպես նաև Վիլեմ Դաֆոն և Անյա Թեյլոր-Ջոյը։

17. Մեծ տաղանդի անտանելի բեռը/Невыносимая тяжесть огромного таланта/The Unbearable Weight of Massive Talent

Նիկոլաս Քեյջը վերջին տարիներին մի տեսակ մեմ է դարձել՝ դերասանը նկարահանվել է շատ տարօրինակ հեղինակային ֆիլմերում և հանդես է գալիս ամենախենթ կերպարներում։ Բայց այս աշխատանքը, թերեւս, կդառնա նրա արտ-հաուս ստեղծագործության ապոթեոզը։

Նիկոլաս Քեյջը կխաղա իր գրոտեսկային տարբերակը՝ նրա կերպարը պարտքերի մեջ է և նոր դերեր չի ստանում։ Ուստի Քեյջը համաձայնում է գալ մեքսիկացի միլիարդատիրոջ ծննդյան խնջույքին։ Եվ միևնույն ժամանակ լինել ԿՀՎ-ի լրտես։

18. Դոկտոր Սթրեյնջ. խենթության բազմաշխարհում/Доктор Стрэндж: В мультивселенной безумия/Doctor Strange in the Multiverse of Madness

Marvel Cinematic Universe-ի նոր գլխում Սթիվեն Սթրեյնջը կգնա «Ժամանակի քար» փնտրելու: Բայց նա ստիպված կլինի հանդիպել հին ծանոթի հետ, ով անցել է չարի կողմը:

Ֆիլմի ռեժիսորն է Սեմ Ռայմին, ով գրել է «Չար մահացածները»: Ուստի կինոնկարում իսկական սարսափի տարրեր են սպասվում։

19. Թոմ Գան․Մևերիկ/Топ Ган: Мэверик/Top Gun: Maverick

Թոմ Քրուզը վերադառնում է 1986 թվականի Top Gun ֆիլմի շարունակությունում ։ Այժմ նրա հերոսը՝ լավագույն ռազմական օդաչուներից մեկը, պատրաստում է օդաչուների նոր խումբ։ Մարզումների ժամանակ նա հանդիպում է մահացած ընկերոջ որդուն։

20․Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը/Мир Юрского периода: Господство/Jurassic World Dominion

Ֆիլմի գործողությունները տեղի կունենան երկրորդ մասի իրադարձություններից չորս տարի անց։ Մարդիկ պետք է ապրեն մի աշխարհում, որտեղ դինոզավրերը ազատվել են և փորձում են գրավել բնակելի բոլոր անկյունները:

Շարունակությունում կվերադառնան ոչ միայն նոր սերիալի դերասանները, այլև Սեմ Նիլը, Լաուրա Դերնը և Ջեֆ Գոլդբլումը։

21․Սև հեռախոս/ Чёрный телефон/The Black Phone

Սարսափի վարպետ Սքոթ Դերիքսոնը կնկարահանի Ջո Հիլի (Սթիվեն Քինգի որդի) պատմությունը։ Սյուժեն պատմում է մի տղայի մասին, որին առևանգել է անհայտ անձը։ Երիտասարդ հերոսը փակված է նկուղում, որտեղ կա հեռախոս, որը կարող է փոխանցել հանցագործի նախորդ զոհերի ձայները։

22. Էլվիս/Элвис/Elvis

Moulin Rouge-ի հեղինակ Բազ Լուրմանը աշխատում է մեծ Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական ֆիլմի վրա: Գլխավոր դերում հանդես կգա Օսթին Բաթլերը։ Իսկ հայտնի Թոմ Հենքսը կհայտնվի աստղի մենեջեր Թոմ Փարքերի կերպարով։

23․Թոր․սեր և որոտ/Тор: Любовь и гром/Thor: Love and Thunder

Թայկա Վայտիտին, ով նկարահանել է Thor: Ragnarok-ը, կնկարահանի ամպրոպի աստծո մասին չորրորդ ֆիլմը։ Նոր մասի սյուժեն դեռ հայտնի չէ, սակայն Ջեյն Ֆոսթերը՝ Թորի սիրելին, կրկին կհայտնվի դրանում։

24․Արագընթաց գնացք/Скоростной поезд

/Bullet Train

Ճապոնացի գրող Կոտարո Իսակիի «Մարդասպան գնացքը» վեպի հիման վրա ֆիլմը ներկայացնում է հինգ մարդասպանների, ովքեր բախվում են արագընթաց գնացքում: Նրանք փորձում են պարզել, թե ով և ինչու է հավաքել իրենց։

Դեյվիդ Լեյչի ֆիլմում կխաղան Բրեդ Փիթը, Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, Մայքլ Շենոնը և մի քանի այլ աստղեր։

25․Ոչ/Нет/Nope

Ջորդան Փիլը վերջին տարիներին դարձել է սոցիալական սարսափի հիմնական ներկայացուցիչը։ Նոր ֆիլմի սյուժեն դեռ բացահայտված չէ, սակայն գլխավոր դերը կրկին կխաղա Դանիել Կալույան։

26. Սև Ադամը/Чёрный Адам/Black Adam

Դուեյն Ռոք Ջոնսոնը միանում է DC Universe-ին: Նա կմարմնավորի հակահերոս Սեւ Ադամին, ով մի քանի հազար տարի բանտարկված է։

Հետագայում հենց այս կերպարը պետք է դառնա Շազամի գլխավոր թշնամին համանուն ֆիլմում։

27. Առաքելությունը անիրագործելի է 7/ Миссия: невыполнима — 7/Mission: Impossible 7

Թոմ Քրուզը և ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուարին շարունակում են իրենց արկածային ֆիլմաշարը։ Դերասանը կրկին կմարմնավորի հատուկ գործակալ Իթան Հանթին, ով իր թիմի հետ միասին փրկում է աշխարհը ահաբեկիչներից։

28. Ֆլեշ/Флэш/The Flash

DC տիեզերքի ամենաարագ սուպերհերոսի արկածները սկսվեցին «Արդարության լիգայում»։ Այժմ նա կստանա առանձին պատմություն։ Բարրի Ալենը՝ Ֆլեշ մականունով, հետ կգնա ժամանակով՝ փրկելու մորը մահից: Սա կազդի ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Հետաքրքիր է, որ ֆիլմում կհայտնվի ոչ միայն Բեն Աֆլեքը, ով մարմնավորում էր Բեթմենին DC Universe-ում, այլեւ Մայքլ Քիթոնը, ով այս դերը խաղացել է Թիմ Բարթոնի ֆիլմերում։

29․Սև հովազ․ Վականդա ընդմիշտ/Чёрная Пантера: Ваканда навсегда/Black Panther: Wakanda Forever

Սև հովազի շարունակության սյուժեն անհայտ է, սակայն նոր կինոնկարում թագավոր Տ’Չալայի տեղը կզբաղեցնի մեկ այլ հերոս։ Ավաղ, սա անհրաժեշտ միջոց է հեղինակների համար՝ առաջին ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Չեդվիկ Բոսմանը, մահացել է 2020 թվականին։

30․Ավատար 2/ Аватар-2/Avatar 2

Ջեյմս Քեմերոնը երկար տարիներ աշխատել է հայտնի Ավատարի շարունակությունների վրա։ 2022 թվականին վերջապես կթողարկվի Պանդորա մոլորակի վրա Ջեյք Սալիի արկածների երկրորդ մասը։

Եվ դրան զուգահեռ արդեն իսկ արտադրության է դրվել ևս երկու ֆիլմ, որոնք պետք է հայտնվեն շատ ավելի կարճ ընդմիջումով։

31․Բաբելոն/ Вавилон/Babylon

«Լա լա լենդի» ռեժիսոր Դեմիեն Շազելը պատրաստում է ֆիլմ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի սկզբի մասին։ Գործողությունը կծավալվի 1920-ական թվականներին և կպատմի համրից ձայնային ֆիլմերի անցման մասին։

Ֆիլմում նկարահանվելու են Մարգո Ռոբին և Բրեդ Փիթը։

32․Հիասթափության բուլվար/ Бульвар Разочарования/Disappointment Blvd.

Խոակին Ֆենիքսը կխաղա «Ռեինկարնացիա» և «Արևադարձ» ֆիլմերի հեղինակ Արի Ասթերի նոր կինոնկարում։ Սյուժեն պատմում է բոլոր ժամանակների ամենահաջողակ ձեռներեցներից մեկի կյանքի մասին։

33․Ծաղկալուսնի սպանողները/ Убийцы цветочной луны/Killers of the Flower Moon

Մարտին Սկորսեզեն ադապտացնում է Դեյվիդ Գրանի համանուն գիրքը։ ՀԴԲ-ի գաղտնի գործակալները ուղարկվում են Օկլահոմայում գտնվող հնդկական ռեզերվացիա: Նրանք պետք է հետաքննեն սպանությունները, որոնք սկսվել են տարածքում նավթի հայտնաբերումից հետո։

Ֆիլմում կնկարահանվեն ռեժիսորի սիրելի դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն։

34․Մոխրագույն մարդը/ Серый человек/The Gray Man

«Վրիժառուների» վերջին երկու ֆիլմերի ռեժիսորները՝ Ռուսո եղբայրները, նկարահանում են Netflix-ի ամենաթանկ ֆիլմերից մեկը։ Մարտաֆիլմը նվիրված է լինելու ԿՀՎ նախկին գործակալին, իսկ այժմ վարձու մարդասպանին, ով ստիպված է դիմակայել գործընկերոջը։

35․Հանել դանակները/ Достать ножи — 2/Knives Out 2

Դենիել Քրեյգը կրկին կմարմնավորի դետեկտիվ Բենուա Բլանի դերը Ռիան Ջոնսոնի կատակերգական դետեկտիվի շարունակության մեջ։ Հերոսը հետաքննելու է մի նոր հանցագործություն, որի մանրամասները դեռ հայտնի չեն։

Սիրարփի Աղաբաբյա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս