10 հետաքրքիր փաստեր «Սուր հովարներ» սերիալի մասին
1. Դևիդ Բոուին շոուի մեծ երկրպագուներից էր, և տվել է թույլտվություն սերիալի 3-րդ մասի ընթացքում օգտագործելու իր վերջին ալբոմից ստեղծագործույթուններ:

2. Թոմ Հարդին (Ալֆի Սոլոմոնս) և Շարլոտա Ռայլին (Մեյ Քարլթոն) ամուսնացած են իրական կյանքում:

3. Սա չորրրորդ անգամն է, որ Քիլիան Մըրֆին և Թոմ Հարդին աշխատում են միասին:

4. 1890-ականներին «Սուր հովարներ» բանդան եղել է ամենաուժեղը Բիրմինգհեմում:

5. Չնայած որ սերիալը հաճախ ենթարկվում էր քննադատության ոչ ճիշտ ակցենտների պատճառով, շատ դերասաններ և ամբողջ նկարահանող խումբը պնդում էին, որ դրանք պատմականորեն ճիշտ են:

6. Չնայած այն բանին, որ դեպքերը կատարվում են 1920-ականների Բիրմինգհեմում, սերիալը հիմնականում նկարահանվել է Լիվերպուլում, Մերսիսայդում և Լոնդոնում:

7. «Սուր հովարներ» բանդան իրենց գլխարկների մեջ ածելիներ չեն ունեցել:

8. Մայքլ Գրեյը (Ֆին Քոուլ) և Ջոն Շելբին (Ջո Քոուլ) իրական կյանքում եղբայրներ են:

9. Թոմի Ֆլանագանը ընդամենը 13 տարի է մեծ Փոլ Անդերսենից, ով խաղում է նրա որդու դերը:

10. Թոմաս Շելբն (Քիլիան Մըրֆի) ծխել է ավելի քան 6 հազար գլանակ նկարահանման հրապարակում: Այնուամենայնիվ, նրա լրագրողներին պատմել է, որ ծխում է խոտային գլանակներ (դրանք չեն պարունակում թութուն և նիկոտին), որոնք կախվածություն չեն առաջացնում և շատ թույլ են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

