Բաժիններ՝

«Վստահ եմ, որ հարսանիք կլինի»․ Ռոնալդու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ մտադիր է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

«Ես միշտ նրան ասում եմ, որ կգա այդ պահը։ Նա հասկանում է։ Մեկ տարի, կես տարի կամ մեկ ամիս հետո՝ ես 1000 տոկոս վստահ եմ, որ հարսանիք կլինի»,- ասել է Ռոնալդուն Netflix-ի վավերագրական ռեալիթի-շոուում, որը կոչվում է «Ես Ջորջինան եմ»։

Ռոնալդուն ու Ջորջինան միասին են 2016 թվականից։ Ռոնալդուն ունի չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։ Նրանց ընտանիքում սպասվում է համալրում՝ երկվորյակ երեխաների ծնունդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31