Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան Ադրբեջանի խորհրդարանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային իր խորը վրդովմունքն ու հիասթափությունն է հայտնել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Թուրալ Գյանջալիևի մի շարք հայտարարությունների կապակցությամբ։
Վիրավորների թիվը 80 հազար 88 է։
Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը չորս օրվա ընթացքում հրատապ պարենային օգնություն է ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից տուժած 115 հազար մարդու:
7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, որոնց զգացվել էին ոչ միայն Թուրքիայի 10 նահանգում, այլև հարևան Սիրիայում։
Այս մասին հայտնել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։
«Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ հետազոտական կենտրոնը տարիներ առաջ հրատարակել էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» աղմկահարույց զեկույցը: Եվրոպացի հետազոտողները ջրի երես էին հանել բոլոր կաշառակերներին, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական լոբբիստական խմբում: Հակահայկական լայնածավալ քարոզչությունը ստացավ «Խավիարային դիվանագիտություն» անունը:
Բայդենն ու Լուլա դա Սիլվան երկկողմ օրակարգի կարևորագույն հարցեր են նշել ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքները, կլիմայական ճգնաժամի նկատմամբ արձագանքը։
Բախման պատճառները հստակեցվում են։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Իրան։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։
Նշվում է, որ նրա որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել թուրք, ռուս և ղրղզ փրկարարներ։
ՄԱԿ-ից հայտնել են, որ երկու երկրներում առնվազն 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։
Երբ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով եկավ իշխանության, բազմաթիվ մեծ-մեծ խոստումներ էր շռայլում։ Այդ խոստումներից մեկն էլ այն էր, որ Հայաստանից դադարելու է արտագաղթը և սկսվելու է մեծ հայրենադարձությունը։
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունելու` արդյոք կմասնակցի 2024 թ.-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին Բայդենը հայտարարել է ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաալիքին տվախ հարցազրույցում։
Վրաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Գորդան Գրլիչ Ռադմանը Թբիլիսիում կայացած հանդիպմանը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր։
«Կարծես Հայաստանը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, միջազգային հանրությունն էլ դատապարտվում է դատարկ կոչերով: Թե՛ կառավարության նիստերին, թե՛ ԱԺ նիստերին որևէ կերպ Արցախի հարցը չի բարձրաձայնվում, ուստի միջազգային հանրությունից ի՞նչ ակնկալել, նրանք կասեն՝ որպես ստորագրող կողմ՝ դուք ի՞նչ եք անում:
Նախօրեից մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցը Հայաստանի Հանրապետություն։
Ֆինլանդիան կարող է առանց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ընթացակարգը սկսել ֆիննական հասարակության մեջ այս գաղափարի աճող ժողովրդականության պայմաններում։
«Էրդողանը, հայտարարելով, որ Ադրբեջանի հետ մեկ ազգ են, երկու պետություն, պատասխանում է Հայաստանի իշխանությանը, որը կարծում է, որ իրար հետևից պաշտոնյաների մակարդակով Թուրքիային ցավակցելով՝ կարող է այդ երկրում դիրքորոշում փոխել մեր նկատմամբ։ Ինչ վերաբերում է ՀՀ ներկայիս իշխանության այն արդարացումներին, թե ՀՀ նախորդ իշխանությունները ևս ցավակցել են նախկինում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ապա դա ասողներին պետք է հիշեցնեմ, որ դա ամենը չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը նաև մեկնել է Թուրքիա և մասնակցել Թուրքիայի նախագահի թաղմանը, բայց չի կարելի այն ժամանակվա հաղթանակած Հայաստանը բերել և համեմատել այսօրվա պարտված Հայաստանի և Հայաստանի ներկայիս ծաղրված իշխանության հետ»
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրում անվտանգության և ազգային պաշտպանության ոլորտում իր խորհրդական, ներքին գործերի նախկին նախարար Դորին Ռեչանին: Մոլդովայի նախագահի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փետրվարի 9-ին նա հանդիպել էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:
Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնության ստացման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 9-ին Վրաստանի իր պաշտոնակից Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 հազար 991-ի:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով հարցերին, թե արդյո՞ք Արցախի պետնախարարը և նախագահը մեկնել են Մոսկվա, դրա վերաբերյալ քննարկում ունեցե՞լ են օրենսդիրի հետ, և եթե նման բան է տեղի ունեցել, ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում, պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանի Մոսկվա մեկնելու վերաբերյալ լուրերն իմացել են լրատվամիջոցների հրապարակումներից, նույնկերպ նաև՝ Ռուբեն Վարդանյանի այցի վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է 1 մլն լարի (շուրջ 370 հազար դոլար) հատկացնել ավերիչ երկրաշարժերից տուժած Թուրքիային օգնելու համար։
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ճեպազրույցում հայտարարել Է կառավարության հրաժարականի մասին։
«Յուրաքանչյուր երկիր գիտի իր երկրի սահմանները, այսինքն՝ մենք ունենք համապատասխան կոդեքսներ, որտեղ ադմինիստրատիվ այս ամենը գրած է, նույնը, օրինակ, Ադրբեջանը կամ Վրաստանը»։
«Սա ԵՄ-ականներին տարածաշրջան ներքաշելն արդարացնելու ոչ այնքան հաջող փորձ է»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով օրերս ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած աղմկոտ հայտարարություններին։