Բաժիններ՝

Ֆինլանդիայի խորհրդարանում հայտնաբերել են պատգամավորի մարմինը

Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ Այս տեղեկությունը հաստատել է խորհրդարանի հաղորդակցությունների բաժինը։ Այս մասին հաղորդում է ֆիննական Yle պարբերականը։

Ավելի վաղ Iltalehti պարբերականը հայտնել էր, որ պատգամավորն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Օրենսդիր մարմնի անվտանգության բաժնի տնօրենը Yle-ին ասել է, որ չի հերքում այս տեղեկությունը։

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաստատել է պատգամավորի մահը՝ տեղի ունեցածն անվանելով «ցնցող նորություն»։ Նա ցավակցություն է հայտնել Պելտոնենի ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ՝ հունիսին, Պելտոնենը Facebook-ում հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ երիկամի հետ կապված հիվանդություն։ Նա երկար ժամանակ բացակայել էր նիստերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031