«Օրենքը սահմանելու է ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն մոնիթորինգի և այդ ստանդարտների պահպանման ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմները», – ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է առգրավել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը պատկանող երկրորդ ինքնաթիռը, որը ներկայում գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, հայտնում է Associated Press-ը։
Ռուսաստանը և Աբխազիան կվերանայեն իրենց ներդրումային համաձայնագիրը, և կապահովվի փոխադարձ շահերի հավասարակշռություն, ներառյալ հանրապետության բնակչության և բիզնեսի շահերը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Աբխազիայի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ТАСС-ը։
Անկարայում գործող PanoramaTR հետազոտական ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ թուրքերի ավելի քան մեկ երրորդը Իսրայելն է համարում Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնող երկիրը, գրում է Turkish Minute-ը։ Հարցումը, որը ներառված է PanoramaTR-ի կողմից այս շաբաթվա սկզբին հրապարակված «Ժողովրդավարություն և անվտանգություն» զեկույցում, նպատակ ունի ուսումնասիրել ժողովրդավարության և անվտանգության հարաբերությունները Թուրքիայում՝ օգտագործելով կոնկրետ տվյալներ և հասկանալ, թե ինչպես են անվտանգության և ժողովրդավարության ընկալումներն արտացոլվում քաղաքականության և քվեարկության վարքագծի մեջ:
Իսրայելի վարչապետի աշխատակազմից խոստովանել են, որ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հանդիպման ժամանակ ոսկեզօծ փեյջեր է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Դրա մասին գրել է Times of Israel-ը։
Ընկերությունը հայտարարել է, թե, որպես դաշնային կապալառու, վերանայում է բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ուղղությամբ երկար ժամանակ տարվող քաղաքականությունը՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի մոտեցումը սահմանափակել այն։
Ինչևէ, դիտորդների խոսքով, գործ ունենք, ըստ էության, նույն տրամաբանության հետ, որով ԱՄՆ-ն առաջ է շարժվում գրեթե յուրաքանչյուր դաշնակցի պարագայում՝ Թրամփի հայտարարած «Նախևառաջ Ամերիկան» մոտեցման ներքո:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատավորը չորեքշաբթի համազգային կարգադրություն է հրապարակել ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանի, որի նպատակն է սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքները, հայտնում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիայի նավթ արդյունահանող խոշորագույն Saudi Aramco ընկերությունը մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի գնորդների համար։ Այս մասին հայտնում է Attaqa տնտեսական ուղղվածության լրատվական կայքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրաման կստորագրի Միջազգային քրեական դատարանի (ICC) նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ մեղադրելով նրան Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ապօրինությունների մեջ, ըստ NBC News-ի՝ ասված է ստացված հրամանը հաստատող փաստաթերթի պատճենում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր։ Այս մասին նա նշել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հարցին ի պատասխան։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է Մյունխենի անվտանգության համաժողովում ներկայացնել Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Newsmax պարբերականը՝ հղում անելով Քելլոգի հայտարարությանը։
Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի տարածքով, այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է իր տարաքծով ռուսական գազի հոսքը։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ողջունում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ցանկացած կադրային և վարչական որոշում, որը կօգնի նվազեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը: Դրա մասին «Коммерсантъ»-ին հայտնել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունից՝ պատասխանելով ԱՄՆ հետախուզական ծառայություններում հնարավոր վերադասավորումների մասին հարցին։
Հունաստանի Սանտորինի կղզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Էգեյան ծովի շրջանում ուժեղ սեյսմիկ ակտիվության հետևանքով։ Այս մասին հայտնում է Ekathimerini կայքէջը։
«Մինչև 2018 թվականը ինտերնետ շահումով խաղերի ոլոտում կար մոտ 8-10 ընկերություն, 2018 թվականից հետո մնացել է 4 ընկերություն, որից դոմինանտ է 3-ը։ Այս ընկերությունների մասով 2018 թվականից մինչև այսօր ունենք 2037 տոկոսով ինտերնետ շահումով խաղերի խաղադրույքների աճ։ Այս ամեն ինչը սկսվել է 2018 թվականից»,- ասաց Միքայելյանը։
«Մեր հանրապետության առաջին օրերից ի վեր Աստծո հանդեպ հավատը եղել է ուժի ամենամեծ աղբյուրը, որը լցրել է մեր ազգի սիրտը», – ասել է նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Կապիտոլիումում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղղակիորեն նպաստում է այն բանին, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակի իր ագրեսիան, այլև ավելի վստահ զգա, քանի որ Երևանը չի դիմադրում։ Վախերն ու անգործությունն այս իրավիճակում միայն ուժեղացնում են պատերազմի սպառնալիքը, ինչը նոր աղետի նախերգանք կարող է դառնալ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն, ինչպես նաև NED-ը և այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս։ Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Զախարովան՝ Զանգեզուրի մասին ադրբեջանական հայտարարությունների ու հավակնությունների մասին
Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում և դրանց շուրջ կրքերը չեն մեղմանում։ Ղազախական Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցում հաստատվում է վարկածը, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, սակայն չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը, կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը հայկական կողմը մասնակցություն չի ունենա։ Այդ մասին Aysor.am-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Բաքուն պահանջել է փակել Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, քանի որ ղարաբաղյան հարցը «փակելուց» հետո ադրբեջանական իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու դիմաց Թրամփը մեկ ամսով հետաձգել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Կանադայի հետ։
Զախարովան կոչ արեց ադրբեջանցի լրագրողուհուն չուղղել հարցեր Հայաստանի մասին
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունը վարում է քաոսային քաղաքականություն, որը վնասում է ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի դաշնակիցներին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Ավելին՝ 2018 թվականի հեղափոխությունն ուղղված էր նաև Ռուսաստանի դեմ, նրան տարածաշրջանից հանելու և Թուրքիային բերելու։