Նորվեգիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում

Նորվեգիան պատրաստ է մասնակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, սակայն դեռևս այդ գործընթացում համապատասխան ներդրման վերաբերյալ որոշում չի կայացվել։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին  ասել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն։

Նա նշել է, որ Նորվեգիան ընդգրկված  է եղել երաշխիքներ տրամադրելու  գործընթացի պլանավորման ամբողջ ընթացքում, քանի որ ցանկանում է ներդրում ունենալ նրանում, ինչը վերջնարդյունքում իրականացվելու է։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, առայժմ վաղ է ասել, թե Նորվեգիան ինչպես կմասնակցի այդ գործընթացին։

Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար անհրաժեշտ են հրադադար և խաղաղության համաձայնագիր։

«Եթե այն խախտվի, անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեն։ Այսպիսով՝ անվտանգության երաշխիքները պատերազմի մեջ մտնելը չեն, այլ դրա վերսկսման կանխումը», – պարզաբանել է նա։

Տեսանյութեր

Լրահոս