Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ լավ է անցել` չնայած ուշ ժամին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ուշ էր, մոտավորապես ժամը 1-ը (Մոսկվայի ժամանակով. խմբ.)։ Բայց նա ուրախությամբ վերցրեց լսափողը։

Իհարկե, նա շատ է աշխատում, ինչպես մենք բոլորս, և մենք շատ լավ զրույց ունեցանք», – ասել է Թրամփը։

Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը և Թրամփը կողմ են արտահայտվել ուղիղ շփումների շարունակմանը։ Այս կապակցությամբ մասնավորապես քննարկվել է ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031