Ըստ նամակի հեղինակների՝ անհրաժեշտ է նաև ուղիղ շփումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին համաներում ապահովելու նպատակով։
«Երկու երկիր կա, որ վավերացրել է՝ Վրաստանը, որը կանոնադրությունը վավերացրել է դեռ 2004 թվականին և Տաջիկստանը, որը հանդիսանում է և ԱՊՀ անդամ, և ՀԱՊԿ անդամ, վավերացրել է 2002 թվականին»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանի տարածքը երաշխիք է ստանում. Կիրակոսյան
Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն վավերացնում է Հռոմի ստատուտը
Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Օրերս ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու բնակիչների հումանիտար կարիքները:
Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։
USAID-ի գրասենյակը դեռևս հայտարարություն չի տարածել նշվածի հետ կապված, իսկ ընդդիմությունն ու քաղհասարակությունը գտնում են, որ սա «Օտարերկրյա գործակալների» օրինագծի ու մարտյան իրադարձությունների շարունակությունն է, իսկ տվյալ «դեպքը» ՊԱԾ-ը հորինել է՝ խնդրին «լուծում» տալու նպատակով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է` 2020 թվականին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: ՄԱԿ-ի «միսիոներական» առաքելության, միջազգային իրավունքի «գերբնական» ուժի մասին խոսողներն ո՞ւր են, չե՞ն ուզում պարզաբանել, թե ինչու միջազգային հանրությունը լեգիտիմացրեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Չնայած մեր, այսպես կոչված, արևմտամետներն այնքան ցինիկ են, որ կարող են պնդել, թե Կոսովոյի տարբերակին կարելի է հասնել հենց այս ճանապարհով…
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։
Անցնող տասնօրյակը և այդ ընթացքում Արցախի աղետալի հայաթափումը, թերևս, կարելի է համարել ամենածանր ու ողբերգական էջերից մեկը հայոց պատմության ընթացքում։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
«Ազգն ու հանրույթը տարբեր բաներ են։ Հիմա ազգից դարձել ենք հանրույթ և չունենք քաղաքական էլիտա»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ, և հենց այս ընկալմամբ ժողովուրդը պետք է միասնական լինի և պահպանի իր հայրենիքը։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի վերամիավորման օրվանն ընդառաջ «ZDF» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մերկելը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում ինքն է եղել Գերմանիայում մշտապես բնակվողների վարչապետը, ինչպես նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ շատ հաճախ է խոսել Էրդողանի հետ։
Եթե չունեցանք ճկուն դիվանագետներ, ոչինչ չենք վերադարձնի։ Թուրքը մի սովորություն ունի՝ վերցրածը չի տալիս, այդ հայն է, որ զիջում է»,- շեշտեց Նունե Սարումյանը։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիշիա Ջեյմսը պահանջում է, որ Թրամփը 250 միլիոն դոլար տուգանք վճարի։
Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:
Հոկտեմբերի 2-ին Կիևում անցկացվող հանդիպման մասին ավելի վաղ չէր հայտարարվել։ Հանդիպման նպատակն է ԵՄ-ի կողմից շարունակական աջակցություն հայտնել Ուկրաինային։ X սոցիալական հարթակում գրառման մեջ Ժոզեպ Բորելը հանդիպումն անվանել է «պատմական»։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։
Իսկ 2021 թ․-ին ֆիզիոլագիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը և գիտնական Դևիդ Ջուլիուսը՝ ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Պաշտոնյայի խոսքով՝ այս այցը հնարավորություն է, որպեսզի Իսլամական Հանրապետությունն իր տեսակետները հայտնի տարածաշրջանային ներուժի միջոցով Կովկասյան տարածաշրջանում հակամարտությունների լուծման շուրջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով չի նախատեսվում:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: