Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրանի տարածքում «վենեսուելական սցենարով» առևանգման գործողություն էր ծրագրել. Sepah Pasdaran

Իրանցի արտաքին քաղաքականության փորձագետ Խոշչեշմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 12-օրյա պատերազմի ժամանակ «վենեսուելական սցենարով» առևանգման գործողություններ էր ծրագրել Իրանի տարածքում, հայտնում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։

Ըստ նրա, որպես քողարկում նախատեսվում էր օգտագործել երկքաղաքացիություն ունեցող անձանց և տեղական աջակցության խմբերին։

Իրանական հետախուզությունը բացահայտել է այդ ծրագիրը, ձերբակալել մատակարարման ողջ ցանցը և դրանով իսկ ձախողել օտարերկրյա հատուկ ստորաբաժանումների ներթափանցման փորձը։

Իրանցի փորձագետը նշել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք Իրան էին ժամանել իրադարձություններից շատ առաջ և գտնվում էին Թեհրանից մոտ 100–200 կիլոմետր հեռավորության վրա։

«Նրանցից մեկը Գերմանիայից ժամանած պրոֆեսիոնալ հյուսն էր։ Նա ուներ բարձրակարգ սարքավորումներ, որոնք պաշտոնապես ձևակերպված էին կահույքի արտադրության և ատաղձագործական աշխատանքների քողի տակ։ Նրանք պատրաստել էին փայտե մի քանի խցիկներ՝ առևանգումների նպատակով։ Ընդհանուր առմամբ կար այդպիսի երեք խցիկ։ Այդ մարդիկ պետք է ապահովեին գերեվարման գործողությունը։

Ըստ ծրագրի, իսրայելական և ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մի քանի խմբեր պետք է դրսից օդային ճանապարհով տեղափոխվեին։

Սակայն նրանց հասցվել է այնքան ուժգին հարված, իսկ իրավիճակը նրանց համար այնքան վատ է դասավորվել, որ աջակցող ողջ խումբը ձերբակալվել է սարքավորումների հետ»,- նշում է աղբյուրը։

Իրանցի փորձագետի կարծիքով, այն, ինչ արվեց Վենեսուելայում, նույն մոտեցման՝ «շոկ և կաթվածահարություն» գործողության մի մասն էր. հարվածել մի քանի կետերի, ստեղծել շոկ, ապակայունացնել իրավիճակը, այնուհետև արագ ներս մտնել, առևանգել թիրախը և հեռանալ։

«Նույնիսկ այսօր նրանք հարվածեցին մի քանի վայրերի, ստեղծեցին շոկ, իսկ հետո գնացին ու տարան Մադուրոյին՝ առևանգելով նրան։ Կարծում էիք՝ նրանք չէին ցանկանում նույնն անել մեզ հե՞տ։ Ցանկանում էին, բայց չկարողացան։

Նրանք չեն կարող։ Եվ ավելին, դա արդեն նույնիսկ չի տեղավորվում նրանց ռազմավարական շրջանակներում»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս