Բաժիններ՝

Չինաստանը միջնորդ կդառնա հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում. Global Times

Չինաստանը միջնորդի դեր կխաղա հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում եւ կօժանդակի Նյու-Դելիի հետ Իսլամաբադի հաշտեցմանը: Այս տեսակետը, մարտի 11-ին հայտնել են Global Times չինական թերթի մեկնաբանները:

«Պեկինը մտադիր չէ կողմերից մեկին պաշտպանել այդ վեճերում:

ՉԺՀ-ն շահագրգռված է այդ երկկողմ հակամարտության ապաէսկալացմամբ, ահաբեկչության դեմ պայքարում իրադրության բարելավմամբ, ուստի Չինաստանը հանդես կգա որպես միջնորդ, որը կնպաստի լարված իրադրության մեղմացմանը»,-նշել են հրատարակության խմբագրական հոդվածի հեղինակները:

Նրանց կարծիքով, չնայած այն բանին, որ Պակիստանն ամբողջությամբ պաշտպանում է ՉԺՀ-ի նման դիրքորոշումը, Հնդկաստանի հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ առաջվա պես անվստահությամբ են վերաբերվում Չինաստանի մի շարք նախաձեռնությունների՝ դրանցում տեսնելով աշխարհաքաղաքական սպառնալիք: Որպես օրինակ թերթի մեկնաբանները բերում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերը, որոնք կարող են հավասարապես օգտակար լինել թե՛ Պակիստանին, թե՛ Հնդկաստանին:

«Հնդկական կողմը պետք է հաղթահարի նախապաշարումները «գոտու եւ ճանապարհի» նկատմամբ, քանի որ այդ նախաձեռնության շնորհիվ կակտիվանա համագործակցությունը եւ կայունություն կապահովի տարածաշրջանում»,-գրում են հեղինակները: Նրանք ընդգծում են, որ հնդկա-պակիստանյան հարաբերությունները կարող են կարգավորվել միայն խաղաղ երկխոսության ճանապարհով, որի հաջող առաջխաղացումը Պեկինը պատրաստ է երաշխավորել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս