Բաժիններ՝

Առնվազն մեկ մարդ է զոհվել Գերմանիայում մոլեգնող փոթորկից. Deutsche Welle

Առնվազն մեկ մարդ է զոհվել «Էբերհարդ» ցիկլոնից, որն անցնելով Բելգիայի եւ Նիդեռլանդների տարածքով, մարտի 10-ին մոլեգնել է Գերմանիայում:

Այդ մասին հայտնել է Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա տվյալներով՝ Գերմանիայի Զաուերլանդ արեւմտյան տարածաշրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս) ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում 47-ամյա տղամարդ էր գտնվում, ինչի հետեւանքով նա մահացել է:

Տարերքը մասնակիորեն արգելափակել է երկաթուղային հաղորդակցությունը. գնացքները դադարեցրել են երթեւեկությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայից Ամստերդամ եւ Նիդեռլանդների ու Բելգիայի այլ տրանսպորտային հանգույցներ: Խնդիրներ են դիտվել նաեւ այլ բնակավայրերում. Մանհեյմում եւ Շտուտգարտում տապալված ծառերը փակել են ավտոմոբիլային ճանապարհները, իսկ Դույսբուրգում (Նիդեռլանդների հետ սահմանի մերձակայքում) ծանր ամբարձիչ կռունկն ընկել է Հռենոս գետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս