Բաժիններ՝

Ուղևորը երկու րոպե էր ուշացել Եթովպիայում կործանված ինքնաթիռից

Հունաստանի քաղաքացի Անտոնիոս Մավրոպոլուլոսը, որն Աթենքի բնակիչ է, ողջ է մնացել, որովհետեւ ուշացել է մարտի 10-ին Եթովպիայում աղետի ենթարկված ինքնաթիռի չվերթից: Այդ մասին գրել է Greek Reporter հրատարակությունը: Ըստ թերթի՝ Մավրոպոլուլոսը տեղական ALPHA TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը երկու րոպե է ուշացել ինքնաթիռից:

«Ես տեսա, թե ինչպես են մարդիկ ինքնաթիռ նստում: Շատ էի չարացած այն պատճառով, որ ինձ չթողեցին»,- մեջբերում է անում հրատարակությունը տղամարդու խոսքից: Մավրոպոլուլոսի ասելով՝ իրեն չեն թողել, որովհետեւ ուշացել էր եւ չէր հասցրել հանձնել ուղեբեռը: Երբ հայտինի է դարձել ավաաղետի մասին, ոստիկանությունը ձերբակալել է նրան, քանի որ նա եղել է միակ ուղեւորը, որն ինքնաթիռ չի նստել:

«Իմ ու ինքնաթիռի կործանման միջեւ տրամաբանական կապ չկար, չէ որ իմ ուղեբեռն ինձ հետ էր, ահա թե ինչու նրանք ինձ երկար չհարցաքննեցին»,- հայտարարել է Մավրոպոլուլոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս