Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահ Տեմերը կազմակերպված հանցախումբ է գլխավորել. դատախազություն

Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել է 40 տարի: Մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է դատախազության ներկայացուցիչ Ֆաբիանա Շնայդերը:

Քննիչների խոսքով՝ կազմակերպված հանցավոր խմբավորման, որի ղեկավարումը վերագրվում է Տեմերին, կոռուպցիոն գործունեության առանձին էպիզոդներ տեղի են ունեցել XX դարի 80-ական թվականներին, երբ քաղաքական գործիչն ինքն աշխատում էր Սան Պաուլուի նահանգի տարածաշրջանային կառավարությունում: Ընդամենն, իրավապահների կարծիքով՝ չարագործներն ստացել են 1,8 միլիարդ ռեալ (շուրջ 470 միլիոն դոլար): 78-ամյա Տեմերին ու նրա հանցակիցներին կալանքի տակ պահելու ժամկետը որոշված չէ:

Ավելի վաղ Globo պորտալը հայտնել է, որ Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին: Հետաքննություն իրականացվում է այն կոռուպցիոն սկանդալի շրջանակում, որում 2014 թվականին հայտնվել էր Petrobras ընկերությունը:

Մասնավորապես հայտնի էր դարձել, որ որոշ պաշտոնյաներ պայմանագրեր են ստորագրել և դրանց դիմաց ստացել են պայմանագրի արժեքի 3 տոկոսի չափով կոմիսիոն գումարներ: Այդ գումարները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար: Բրազիլիայի իրավապահ մարմինները նշում են, որ կոռուպցիոն սխեմայի հեղինակներն այս կերպ աշխատել են շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս