Ինչպես է վիթխարի ալիքը պտտեցնում լուսանկարվող աղջկան. բարեբախտաբար նա ողջ է
                                    Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել է այն ժամանակ, երբ նա կեցվածք էր ընդունել լուսանկարվելու համար: Միջադեպի կադրերը հրապարակել է Daily Mail հրատարակությունը։ Տեսագրության մեջ բաց վարդագույն զգեստով աղջիկը կանգնած է քարին՝ ձեռքերը տարբեր կողմեր տարածած:
Հանկարծ հետեւից վիթխարի ալիքը տակն առնում նրան՝ տեսահոլովակը նկարահանող մարդու հետ: Հաջորդ կադրերին երեւում են պատահարի հետեւանքները. նույն աղջիկը թաց հագուստով նստած է փայտե աթոռին, մինչ տղամարդը ջրով լվանում է նրա վերքերը:
https://www.youtube.com/watch?v=CP69G8jiTls
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    