Իրաքում շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 71 մարդու մահվան մասին:
Sky News Arabia-ն հայտնել է, որ նավը, որի վրա 170 մարդ է եղել, նախատեսված է եղել 75 մարդու համար:
Շոգենավը վարձակալել էին Նովրուզի տոնակատարության համար: