Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչև ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ
Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից, որը նախատեսվում էր իրականացնել մարտի 29-ին, կարող է հետաձգվել առավելագույնը մինչև ապրիլի 18: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
Նա հայտնել է, որ ապրիլի 18-ը վերջին օրն է, երբ Եվրախորհրդարանը կարող է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը նամակ էր ուղարել ԵՄ՝ խնդրելով մինչև հունիսի 30-ը հետաձգել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: