Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահը ձերբակալվել է

Բրազիլիայի իրավապահ մարմինները հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին: Այս մասին հայտնում է Globo պորտալը:

Հետաքննություն իրականացվում է այն կոռուպցիոն սկանդալի շրջանակում, որում 2014 թվականին հայտնվել էր Petrobras ընկերությունը: Մասնավորապես հայտնի էր դարձել, որ որոշ պաշտոնյաներ պայմանագրեր են ստորագրել և դրանց դիմաց ստացել են պայմանագրի արժեքի 3 տոկոսի չափով կոմիսիոն գումարներ: Այդ գումարները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին կաշառելու համար:

Բրազիլիայի իրավապահ մարմինները նշում են, որ կոռուպցիոն սխեմայի հեղինակներն այս կերպ աշխատել են շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031