Ինչպես պետք է լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի հակամարտության կարգավորմանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները պետք է ընդունեն, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարակից «օկուպացված տարածքները» վերադարձվեն ու կարգավիճակ լինի Լեռնային Ղարաբաղի համար: Սրանք հիմնարար սկզբունքների երկու կարևոր տարրերն են»:

Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը՝ նշելով. «Թեև Թուրքիան ժխտում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած վարձկաններին, օտարերկրյա գրոհայինների օգտագործումը վտանգավոր շրջադարձ է եւ հղի է պատերազմի ծավալման ռիսկով: Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանները պետք է աջակցեն բարձր մակարդակի բանակցություններին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031