Թալիբները սահմանափակել են համացանցի և կապի հասանելիությունը դիմակայություն ցույց տվող Փանջշեր նահանգում
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները զգալիորեն սահմանափակել են համացանցի հասանելիությունը և կապը աֆղանական Փանջշեր նահանգի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղում աշխատող լրագրողների թվիթերյան գրառումներին:
«Տեղի աղբյուրները հայտնում են, որ Փանջշերում համացանցի հասանելիությունն ու կապի ծառայությունները գործնականում ամբողջությամբ արգելափակվել են «Թալիբանի» կողմից»,- հայտնել է թղթակիցներից մեկը՝ հավելելով, որ այս նահանգում թալիբների՝ իշխանության գալուց ի վեր դիմակայության ուժեր են ստեղծվում:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: