Բաժիններ՝

Քաբուլի օդանավակայանի վրա արձակված առնվազն հինգ հրթիռ են կալանել ԱՄՆ-ի ՀՕՊ-ի համակարգերը. Reuters

Օգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը՚

Օգոստոսի 29-ին ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է:

Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել է մի բնակելի տուն: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել ինը մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս