Բաժիններ՝

Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչն ԱՄՆ-ում կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հարցերը

Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ դեսպանորդ Նո Գյու Դոկը կայցելի ԱՄՆ, որտեղ կքննարկի ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման խնդիրը եւ այլ հարցեր: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը:

Քառօրյա ուղեւորության գրաֆիկում, ուղեւորություն, որը կսկսվի օգոստոսի 28-ին, հանդիպումներ են Պետդեպարտամենտի, Սպիտակ տան ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմի հետ, որն այս շաբաթ այցելել էր Սեուլ:

«Կողմերը կանցկացնեն ինտենսիվ կոնսուլտացիաներ այն քայլերի վերաբարյալ, որոնք նպատակամղված են Կորեական թեկաղզում հաշտության գործընթացի շուտափույթ վերսկսմանը»,- նշված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Մեկ օր առաջ ԿԺԴՀ-ն քննադատության էր ենթարկել Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին համատեղ հրամանատարա-շտաբային զինավարժանքներ անցկացնելու համար՝ Սեուլին եւ Վաշինգտոնին մեղադրելով «Հյուսիս ներխուժելու նախապատրաստման» մեջ:

Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն օգոստոսի 26-ին ավարտել են հրամանատարա-շտաբային զորավարժությունները, որոնք անցկացվել են կրճատված ծրագրով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրանք տեղի են ունեցել բացառապես համակարգչային մոդելավորման ձեւաչափով՝ առանց դաշտային փուլի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս