Բաժիններ՝

ԱՄՆ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո օդանավակայանը կհանձնի «աֆղան ժողովրդին». պետդեպ

Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու օդանավակայանում և ապահովելու դրա անվտանգությունը:

Փրայսը հավելել է, որ մինչև օգոստոսի 31-ի ավարտը այնտեղ ամերիկացի զինվորականներ այլևս չեն լինելու:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օգոստոսի 31-ից հետո օդանավակայանը փակվելու է կամ կրճատվելու են այնտեղ իրականացվող գործողությունները՝ նա պատասխանել է. «Ինչպես արդեն ասացի՝ մենք օդանավակայանը կհանձնեն աֆղան ժողովրդին, արդեն մենք չենք որոշելու, թե ինչպես է այն աշխատելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031