Ղազախստանի զորամասի պահեստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում բռնկված հրդեհի ու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 13: Եվս երեք անձի որոնումները շարունակվում են: Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:
Այս պահին պայթյունի հստակ պատճառները հայտնի չեն, քննարկվում են հատուկ այրելու կամ դիվերսիա իրականացնելու վարկածները: Հարուցվել է քրեական գործ:
Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևը հայտարարել է, որ կատարվածի պատճառով պատրաստ է հրաժարական տալ: