Բաժիններ՝

ԱՄՆ-ն Աֆղանստանում ահաբեկիչ զինյալի է ոչնչացրել

ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հատուկ գործողություն են իրականացրել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալի դեմ, ով ղեկավարել է հարձակումները: Նախնական գնահատականներով՝ զինյալը ոչնչացվել է: Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլիամ Ուրբանի հայտարարության մեջ:

Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Նանգարհար նահանգում: Տեղեկություններ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ չկան:

Նախնական տվյալներով՝ հենց «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումն է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն: Նշվում է, որ խմբավորումը նախապատրաստում է ևս մեկ հարձակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031