Գիտնականները նախազգուշացնում են, որ միտումը վատթարանում է: Համաձայն նոր խոշոր հետազոտության՝ Եվրոպայի առանձին տարածաշրջաններում էքստրեմալ շոգը տարվա մեջ մինչև 40 օր ավելի երկար է տևում, քան 1970-ական թվականներին:
ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը վստահություն է հայտնել, որ Եվրամիության ընդլայնումը տեղի կունենա իր մանդատի ընթացքում, սակայն նոր անդամ երկրների հստակ թիվը դեռևս որոշված չէ։ Դրա մասին նա հայտարարել է Գդանսկում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովի ժամանակ տեղի ունեցած քննարկման ընթացքում, հաղորդում է «Европейская правда»-ն։ Ըստ Կոսի՝ կարող է վստահությամբ խոսել Չեռնոգորիայի անդամակցության մասին ընդլայնման հարցերով իր […]
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը հինգշաբթի Մանամայում՝ Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Դրա մասին հաղորդում է Al Arabiya-ն։
Իրաքը դիմել է նավթ արտահանող խոշորագույն երկրների «ՕՊԵԿ» միավորմանը՝ կոչ անելով մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտան՝ հայտարարելով, որ Իրանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած պատերազմը վնաս է հասցրել երկրի նավթային արդյունաբերությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Իրաքի նավթի նախարարությանը։
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի՝ Քըլըչը այս մասին գրել է «X»-ում։
40 վայրկյան ընդմիջումով տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով առաջին հզոր ցնցումներին հաջորդել է առնվազն 30 հետցնցում, հայտնել է Ռոդրիգեսը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները խոստացել է հատկացնել 175 միլիոն դոլար, Շվեդիան՝ 137 միլիոն եվրո, Նորվեգիան՝ 77 միլիոն եվրո, Էստոնիան՝ 2,12 միլիոն եվրո, Լիտվան՝ 4 միլիոն եվրո, Իսլանդիան՝ 550 հազար եվրո։
Մտքեր են փոխանակվել նաև հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայության ոլորտում Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանը։
Իրաքի տնտեսությունը լուրջ ճնշման տակ է հայտնվել պատերազմի հետևանքով, որը խաթարել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով: Կառավարությունը ֆինանսական դժվարությունների պայմաններում OPEC-ից պահանջում է ավելացնել իր արտադրական սահմանաչափը:
Մամուլի ծառայությունում նշել են, որ «հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչության համար վնասը նվազագույնի հասցնելու նպատակով»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստիանա Իստրատեին դիվանագիտական առաքելություն կանչելուց հետո տարածված հայտարարության մեջ։
Ըստ Լուկաշենկոյի՝ ստացված պատասխանի համաձայն՝ Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել։
Իրանի քաղաքական համակարգը մինչ օրս շարունակում են ղեկավարել արմատական հոգևորականները:
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես պատրաստ է ցանկացած կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի վերջնական ավարտն ապահովելու համար։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ բոլոր վեց պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցներն են, որոնք պատերազմի ընթացքում որոշակի լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-ին և արդյունքում տուժել իրանական ավիահարվածներից։
Կից նյութում նշվում է, որ առաջին տրանշը կազմում է 3,2 միլիարդ եվրո։
Մոսկվան որևէ ալիքով որևէ բողոք չի ստացել. ծառայությունները հեռացվել են առանց նախազգուշացման
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։
Գիշերն ուկրաինական կողմը հարձակվել է Պոլտավսկայայի նավթաբազայի վրա։ Այն գտնվում է ռազմաճակատից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա։
Նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինային աջակցության վերաբերյալ, քննարկել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները։
«iOS» օգտատերերի համար հասանելի չեն դարձել «VK» հիմնական հավելվածը, «VK Видео»-ն, «VK Музыка»-ն, «VK Мессенджер»-ը, «Mail.ru»-ն, «Одноклассники»-ն և «Дзен»-ը ներբեռնելու և թարմացնելու հնարավորությունները։
Փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության: Հունիսի 25-ին Սեուլի Բարձր դատարանը՝ երկրորդ ատյանի դատարանը, անցկացրել է լսումներ, որոնց ժամանակ պետական մեղադրող կողմը ներկայացրել է սեփական հանձնարարականը:
Մակրոնը նշել է, որ Deliver-ը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, որն օգտագործվում է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից հետո Արևմուտքի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար։
Պոդգուզովն ընդգծել է, որ անպայման չէ, որ բոլոր 11 պետությունները մտնեն ԵԶԲ-ի բաժնետերերի կազմ։
Իտալիան հակադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերին, որ հարյուրավոր ամերիկյան ինքնաթիռներ են թռիչքներ կատարել Իտալիայում գտնվող ամերիկյան բազաներից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի դեմ շրջափակումը և այս երկրի նկատմամբ ցանկացած տիպի հարկադրանք ու ճնշում: Այս մասին հունիսի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։
Ըստ Նախագահ Թրամփի «Truth Social» սոցիալական ցանցում արված գրառման՝ տեղի ունեցած կրկնակի քվեարկության ընթացքում ԱՄՆ Սենատը փոխել է դիրքորոշումը:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ֆաշիստական է անվանել Եվրախորհրդարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Եվրամիության հետ անվիզա ռեժիմը պետք է պահպանվի միայն Վրաստանի որոշակի քաղաքացիների համար։