Իրանը և «եվրաեռյակը» բանակցություններ կանցկացնեն արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով

Իրանի և Եվրոպայի երեք երկրների արտաքին գործերի փոխնախարարները հանդիպում կունենան, որի ընթացքում կքննարկեն Պաղեստինին, Լիբանանին և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին։ 

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողներին հայտնել է, որ նոյեմբերի 29-ին կանցկացվի Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների  հանդիպում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման համար։

Բաղային Եվրոպայի երեք երկրների հետ առաջիկա բանակցությունները համարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանի շրջանակներում անցկացված քննարկումների շարունակությունը։

Նա նշել է, որ բանակցությունների այս փուլում, որոնք ծրագրվել են դեռևս Նյու Յորքում, կքննարկվեն մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, ներառյալ Պաղեստինի և Լիբանանի իրադրությունը, ինչպես նաև միջուկային խնդիրը:

Ըստ իրանական այլ ԶԼՄ-ների՝ բանակցությունները կկայանան Ժնևում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930