Գազպրոմբանկի քարտերն այլևս չեն սպասարկվում Թուրքիայում

Գազպրոմբանկի թողարկած «‎UnionPay»‎ քարտերի սպասարկումը դադարեցվել է Թուրքիայում, ԱՄԷ-ում, Թաիլանդում, Հունգարիայում, Գերմանիայում, Կատարում, Ղազախստանում և Չինաստանում։ Ռուսական պետական ​​«‎РИА Новости»‎ լրատվական գործակալությունը հայտնում է նաև Իտալիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Ինդոնեզիայի քարտապանների ունեցած խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Որպես պատճառ՝ նշվում են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները և Թուրքիայի նկատմամբ կիրառվող ճնշումները: Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Գազպրոմբանկի‎ և նրա 6 օտարերկրյա դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելուց հետո Գազպրոմբանկը‎ հաճախորդներին զգուշացրել է արտասահմանում «Union Pay» քարտերի հետ կապված խնդիրների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930