Բաժիններ՝

Հարավային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին վստահեցրել է անփոփոխ արտաքին քաղաքականության մեջ

Հարավային Կորեայի ԱԳՆ դիվանագետները, այդ թվում՝ արտգործնախարարը, անձնական հանդիպումների ժամանակ հավաստիացրել են Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Չինաստանի դեսպաններին երկրի անփոփոխ արտաքին և պաշտպանական քաղաքականության մասին՝ չնայած նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտի ենթարկելու խորհրդարանի որոշմանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության մասին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել էր նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը։

Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները քվեարկել են որոշման օգտին։Հաղորդվում է, որ ԱԳ նախարար Չո Տե Յոլը հանդիպել է Հվ. Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին և նրան ներկայացրել ներքին քաղաքական իրավիճակը, ներառյալ՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու՝ խորհրդարանի որոշումը։Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ միության ամրապնդման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս