
Յանուկովիչն Ուկրաինայում իրավիճակի ռազմական զարգացումից կխուսափեր, եթե ինչ-որ տեղ ուժ կիրառեր. Բորդյուժա

Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։
ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան․
«Ուկրաինայում ռազմական հակամարտություն սկսելու նախադրյալներն արդեն 2013-ին էին, սակայն այն ժամանակ դեռ հնարավորություն կար խուսափել իրավիճակի ռազմական զարգացումից։ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Յանուկովիչը կարող էր կանխել հակամարտությունն ուժի կիրառմամբ։
Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։ Փոփոխությունները, որոնք նրանք ցանկանում էին իրականացնել, կկատարվեին, ես կասեի, խաղաղ ճանապարհով»,-նշել է Բորդյուժան։