Թրամփը Ռիչարդ Գրենելին նշանակել է հատուկ առաքելություններով բանագնաց

Թրամփը Ուկրաինայի հարցով իր խորհրդականներից մեկին՝ Ռիչարդ Գրենելին, նշանակել է հատուկ առաքելություններով բանագնաց։

Նա կաշխատի աշխարհի ամենալարված կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում, ասվում է հայտարարության մեջ։

Գրենելը մշակել է ուկրաինական հակամարտության կարգավորման 3 սցենարից մեկը, գրում է Reuters-ը։

Գրենելն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, և որ Ուկրաինայի խնդիրը պետք է լուծի Եվրոպան։ Նա նաև մեղադրել էր Բայդենին հակամարտությունը սրելու մեջ՝ թույլ տալով ATACMS հրթիռներ արձակել Ռուսաստանի խորքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031