Թուրքայից Չինաստան արտահանվող ապրանքների ծավալը հասել է 2․8 մլրդ դոլարի

Վերջին ժամանակահատվածում, ըստ թուրքական մամուլում տեղ գտած տվյալների, Թուրքիայից Չինաստան արտահանումների ծավալներում աճ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես այն 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 2․7 տոկոսով՝ հասնելով 2․8 մլրդ դոլարի։

Նշվում է, որ Թուրքիայից Չինաստան ամենից շատ արտահանվում են հանքարդյունաբերական ապրանքները, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 1․5 մլրդ դոլար։

Այս ամենին զուգահեռ չինացի ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել թուրքական շուկայի նկատմամբ, ինչն էլ նպաստել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031