
Սպանվել է Դեյր ալ Բալահի քաղաքապետը

- Գազայի հատվածում Իսրայելի կողմից հայտարարված հումանիտար գոտու վրա Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ավիահարվածի հետևանքով սպանվել է Դեյաբ Էմադ Ալի Աբդ ալ-Ռահման ալ-Ջարոն՝ Դեյր ալ-Բալահի քաղաքապետը, «ով մեղադրվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին պատկանելու մեջ»,- հայտնում է Times of Israel-ը։
Ըստ ՑԱԽԱԼ-ի և «Շին Բեթ» ծառայության՝ ալ-Ջարոն «ակտիվորեն մասնակցել է ՀԱՄԱՍ-ի կառավարական գործողություններին Դեյր ալ-Բալահի շրջանում, մշտական կապ է պահպանել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի պաշտոնյաների հետ և նրանց մարտական օգնություն տրամադրել Իսրայելի պաշտպանության ուժերի դեմ պայքարում»:
Ըստ իսրայելական բանակի, նա եղել է Դեյր էլ-Բալահի քաղաքապետը, ինչպես նաև Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի գլխավորած արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավարը և պատասխանատու է այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գործունեության համար, ինչպես նաև տարբեր պետական կառույցներում:
Ալ-Ջարոյի վրա հարձակվել են այն ժամանակ, երբ նա գտնվում էր Դեյր էլ Բալահի քաղաքապետարանի շենքում։
Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ շենքը, որը գտնվում է հումանիտար գոտում, «օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազայում և Իսրայելի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»: Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ «միջոցներ է ձեռնարկել՝ նվազեցնելու համար խաղաղ բնակչությանը հասցված հարվածը, այդ թվում՝ ճշգրիտ կառավարվող զինամթերքի և օդային հսկողության օգտագործումը»:.
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են առնվազն 11 զոհի մասին: